Մանկական հիվանդություններ
Ձգձգվող թոքաբորբ
Ձգձգվող թոքաբորբ են համարվում այն թոքային պրոցեսները, որոնք հիվանդության սկզբից 6-8 ամսվա ընթացքում չեն ավարտվել առողջացումով։ Ձգձգվող բորբոքային պրոցեսի զարգացմանը նպաստող գործոններից են թոքաբորբի ծանր ընթացքը և ուշ ախտորոշումը, երեխայի առողջացման հարցը վճռելիս ռենտգենաբանական հսկողության բացակայությունը, ոչ լիարժեք բուժումը։ Անկասկած, մեծ դեր են խաղում նաև երեխայի օրգանիզմի դիմադրողականության առանձնահատկությունները։ Սովորաբար հիվանդության սկզբից 2-3 շաբաթ անց կարելի է որոշել հիվանդության ընթացքի ձգձգման հակումը։ Նկատվում է ենթատենդային ջերմություն, ախորժակի նվազում, համառ հազ և չափավոր հևոց։
Պերկուսիայի փոփոխությունները բավականին աղքատ են։ Թաց խզզոցները թոքերում, որպես կանոն, լսվում են ախտահարման շրջանում, հիվանդության առաջին 1-2 ամիսներին։ Այդ նույն ժամանակ արյան հետազոտությամբ կարելի է հայտնաբերել չափավոր լեյկոցիտոզ, նեյտրոֆիլյոզ, ԷՆԱ-ի արագացում։ Ձգձգվող թոքաբորբի ախտորոշման հիմքը, կլինիկական ախտանիշներից բացի, նաև ռենտգենաբանական հետազոտությունն է, որը միջին ուժգնության սեգմենտային ստվերներ է հայտնաբերում, որոնք հաճախ լինում են ոչ միատարր և առանց պարզորոշ սահմանների, իսկ որոշ հիվանդների մոտ՝ նաև միջբլթային պլևրայի ռեակցիայով։ Շատ դեպքերում նկատվում է նաև թոքի արմատի ռեակցիա՝ պատկերի ուժեղացման ձևով։
Ձգձգվող սեգմենտային թոքաբորբերի ամենահաճախ հանդիպող տեղակայումը լինում է աջ թոքի միջին, ստորին բլթի, ձախ թոքի ստորին բլթի և վերին բլթի լեզվակային (լինգուլար) հատվածներում։ Հաճախ նկատվում են նաև տարբեր բլթերի հատվածների ախտահարման զուգակցումներ։ Բրոնխոսկոպիայի ժամանակ հիվանդության առաջին 2-3 ամիսներին կարող են հայտնաբերվել ներբրոնխային ախտահարումներ (տարածուն, կատառային, կատառաթարախային) և բրոնխների կեղծ ձևախախտումներ։ Նշված փոփոխությունները պայմանավորված են բրոնխների բորբոքային պրոցեսներով և թոքաբորբի ներծծման դեպքում վերադարձելի բնույթ են ունենում։ Բրոնխների կայունացած ձևախախտումների հայտնաբերման նպատակով, այսինքն՝ քրոնիկական թոքաբորբը ախտորոշելու համար բրոնխաբանական հետազոտությունները պետք է կատարվեն ոչ շուտ, քան հիվանդության սկզբից 8-12 ամիս հետո։
Ձգձգվող սեգմենտային թոքաբորբերը կարող են երկու ելք ունենալ, բարենպաստ՝ բորբոքային փոփոխությունները լրիվ ներծծվում են և թոքերի շնչական ֆունկցիան վերականգնվում է, և անբարենպաստ՝ ախտահարված հատվածներում առաջ են գալիս ետթոքաբորբային պնևմոսկլերոզ, բրոնխային ռեֆորմացիաներ՝ քրոնիկական բորբոքային պրոցեսի առաջացումով։ Թոքաբորբի բարենպաստ ելքի համար որպես սահմանային ժամկետ ընդունված է 6-8 ամիսը։
Բուժումը։ Ձգձգվող թոքաբորբի բուժման ժամանակ հակամիկրոբային պատրաստուկներից բացի օգտագործում են նաև լրացուցիչ դեղամիջոցներ, որոնք հիվանդի օրգանիզմի դիմադրողականության վրա են ազդում։ Հակաբիոտիկներ նշանակելիս ցանկալի է հաշվի առնել հիվանդի մոտ հայտնաբերվող միկրոֆլորայի զգայնությունը։ Հակաբիոտիկային բուժման կուրսի տևողությունը պետք է լինի անհատական և որոշվի, առաջին հերթին, հիվանդության ընթացքով։ Բուժումը հաճախ անհրաժեշտ է կատարել 6-8 շաբաթ տևողությամբ։ Այդ շրջանում որևէ հակաբիոտիկի նկատմամբ հարմարվելը կանխելու նպատակով օգտագործվող հակաբիոտիկը 7-10 օր հետո փոխարինվում է մեկ ուրիշով։ Կիրառվող հակաբիոտիկների զուգակցումից բավարար արդյունք չստանալու դեպքում անհրաժեշտ է այլ դեղամիջոցներ օգտագործել։ Ելնելով այն բանից, որ որոշ դեպքերում հակաբիոտիկային թերապիան չի կասեցնում պնևմոսկլերոզի զարգացումը և բրոնխների ձևախախտումը, առաջարկվում է կիրառել հակաբորբոքային և հակաֆիբրոպլաստիկ հատկություններով օժտված կորտիկոստերոիդ դեղամիջոցներ։ Կորտիկոստերոիդային բուժումը պետք է կատարել հակաբիոտիկային բուժման ֆոնի վրա, որն առանձնապես է ցուցված վաղ տարիքի երեխաների հիվանդության առաջին 3 ամիսներին, հատկապես ձախակողմյան ստորբլթային թոքաբորբի ժամանակ։ Ձգձգվող թոքաբորբով հիվանդներին նշանակում են վիտամիններ, բրոնխային անցանելիությունը բարելավող միջոցներ, ըստ ցուցումների՝ հակահիստամինային դեղամիջոցներ։ Հակաբորբոքային, ներծծող ազդեցության նպատակով կիրառում են ինդուկտոթերապիա, ՈԻՄՃ (уфо), դեղորայքային էլեկտրաֆորեզ (կալցիում, մագնեզիում, պղինձ, ցինկ, յոդ և այլն)։ Բարենպաստ ազդեցություն կարող են ունենալ օզոկերիտով, պարաֆինով, բուժական ցեխերով կրծքավանդակին կատարվող ապլիկացիաները։ Պրոցեսի մեծ վաղեմիության դեպքում նպատակահարմար են զուգակցված մեթոդների կիրառումը՝ գալվանոցեխաբուժություն, ինդուկտոջերմացեխաբուժություն։ Ցուցված են նաև աերոզոլային ինհալացիաների բրոնխոլիտիկ խառնուրդներ, պրոտեոլիտիկ ֆերմենտներ և այլն։
Ձգձգվող թոքաբորբ կրած երեխան 12 ամիս պետք է գտնվի դիսպանսեր հսկողության տակ (բժշկական քննություն՝ 3-4 ամիսը մեկ անգամ, ռենտգենաբանական հետազոտություն, ուղեկցող վարակի օջախների բուժում, կոփող պրոցեդուրաներ)։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն